Մահացու ծեծվելով` Թարան` մոլի մուսուլմանի դուստրը, բանտարկված էր իր սենյակում` առանց կերակուրի և բուժօգնության:
Այս ամենը միայն այն պատճառով, որ իրեն գտել էին Աստվածաշունչը ձեռքին:
Բոցավառ սրտերի ութ կանանց մեջ Թարայի պատմությունը միակը չէ: Սկսած երիտասարդ վիետնամցի աղջնակից, ով հրաժարվում է ազատությունից իր հայրենակիցներին Աստծու մասին պատմելու համար, վերջացրած ավստրալացի միսիոներով, ով ներողամտության ու հանդուրժողականության պատգամով է շրջում Հնդկաստանում իր ամուսնու և որդիների ողջ-ողջ այրվելուց հետո, այս կանայք շատ դժվար փորձություններով են անցել` զարգանալու որպես առաջնորդներ ու ծառայողներ աշխարհի ընդհատակյա եկեղեցիներում:
Armenian; հայերէն/հայերեն, short stories, women; Hearts of Fire